Բյուջեի կատարողականի քննարկմանը ԿԲ նախագահը հայտարարեց, որ նախորդ տարի գնաճը պահպանվել է ցածր մակարդակում՝ մինչև 2․5 տոկոս, տարեվերջին կազմել է 1․8 տոկոս։ Մայիս ամսվա գնաճը կազմել է 0․9-0․4 տոկոս, որի արդյունքում տարվա գնաճը 2․8 տոկոս է։
Նրա խոսքով՝ նվազել են և՛ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը, և՛ վարկավորման տոկոսադրույքները։
Հակաբյուջետային ազդակի ցուցանիշը 2, 3% է՝ զսպող, և այդ պայմաններով ԿԲ-ն վարել է նախատեսածից ավելի խթանող դրամավարակային քաղաքականություն։
ԿԲ նախագահը նշեց, որ 2018-ի տնտեսական աճին նպաստել է մասնավոր ծախսումների բարձր աճը։
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը ԿԲ նախագահից հարցրեց՝ արդյոք դիտարկո՞ւմ են նոր հիփոթեքային ծրագրեր: Ջավադյանը պատասխանեց՝ դիտարկվում են։ «Քննարկում եղավ, որ մարզում երեխաներ ուենցողների սուբսիդավորումը ավելացնենք: Դա վերաբերելու է թե՛ ազգային հիփոթեքային ընկերության միջոցով տրամադրվող վարկերին, թե՛ «Մատչելի բնակարան` երիտասարդ մասնագետներին» և այլ ծրագրերին»,-նշեց Ջավադայանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը