«Ինչպե՞ս պետք է տնտեսության զարգացում ակնկալել այն դեպքում, երբ տնտեսության իրական հատվածում ներդրումներ չկան: Հետևաբար, քանի որ արտաքին ներդրումներ չեն սպասվում այն պարզ պատճառով որ երկում հեղափոխություն է տեղի ունեցել և ներդրումները սպասումի մեջ են, հարց է առաջանում արդյոք ներքին ռեզերվները ճիշտ և արդյունավետ են օգտագործվում: Հատկապես ԿԲ-ի կողմից բանկային համակարգը կարգավորվում է այնպես որպեսզի ներդրումներ ներգրավվեն տնտեսության մեջ: Կարծում եմ՝ այս հարցերի պատասխանը բացասական է»,- ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Բագրատյանը նշեց, որ խաբեություն կա այն հայտարարության մեջ, թե 130 հազար մարդ այլևս բանկերի սև ցուցակում չէ. «Կառավարությանը զեկուցել են, որ այլևս 130 հազար մարդ սև ցուցակում չէ, բայց մենք այդ թիվը չենք տեսնում, և հարց է առաջանում՝ արդյո՞ք այդպես է: Ես կարծում եմ՝ այստեղ խաբեություն կա, ճիշտ թիվը ներկայացված չէ, քանի որ, երբ մեր շրջապատում հարցնեք, չենք գտնում որևէ գյուղացու, որն այլևս սև ցուցակում չէ, հետևաբար՝ պետք է առաջարկենք ԿԲ նախագահին այս հարցի պատասխանը տալ»,- ասաց Բագրատյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը