04 06 2019

Շարունակելու ենք մեր մասնակցությունն ունենալ երկրի տնտեսության զարգացման մեջ. Մարտին Էռնեկյան



Հունիսի 4-ին Երևանում տեղի ունեցավ «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողովը»:

«Յուրաքանչյուր 2 տարին մեկ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության  իր ղեկավար անձնանակազմին հավաքում է այն երկրում որտեղ մենք ունենք գործունեություն, որպեսզի միասին աշխատենք և քննարկենք ընկերության ռազմավարությունը: Այս անգամ սա հատուկ առիթ է մեզ համար, որովհետև դա տեղի է ունենում Հայաստանում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը:

«Երևանում գագաթնաժողով անցկացնելը մեզ համար կարևոր է ոչ միայն հավաքվելու, աշխատելու, ստեղծագործելու առումով, այլ նաև այն տեսանկյունից, որ մեր ընտանիքը Հայաստանմից է: Մենք ուրախ ենք, որ Հայաստանում զարգացումներ արձանագրելու համար և կարծում եմ մենք շարունակելու ենք մեր մասնակցությունն ունենալ երկրի տնտեսության զարգացման մեջ, ինչպես նաև զարգացնել Զվարթնոց օդանավակայանը: Իհարկե մենք տեղյակ ենք Զվարթնոց օդանվակայանի հին ուղևորային համալիրի մշակությանին առանձնահատկությունների և կարևորության մասին, մենք ամեն ինչ անելու ենք դա պահպանելու համար»,-ասաց նա:

Անդրադառնալով խնդիրներին՝ Մարտին Էռնեկյանը նշեց, որ լուրջ խոչընդոտների չեն հանդիպում իրենց գործունեության ընթացքում, ավելին հակված են կառավարության հետ համագործակցելնոր ներդրումների շուրջ:

«Մենք համագործակցում ենք Շիրակ օդանավակայանի ճարտարապետների հետ և արդեն պատրաստ ենք սկսել վերանորոգման աշխատանքները նրանց հետ համաձայնեցնելուց հետո: Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳՆ նախկին շենքին, այս առումով ևս աշխատանքներ են տարվում, մենք ուզում ենք ստեղծել այնպիսի նախագիծ, որը լավ կլինի ոչ միայն բիզնեսի համար, այլ նաև մեծ արժեք կներկայացնի քաղաքի համար»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ