31 05 2024

ԱԳՆ շենքի մոտից բերման են ենթարկվել հոգևորականներ և լրագրողներ

ԱԳՆ շենքի մոտից բերման են ենթարկվել հոգևորականներ և լրագրողներ

ԱԳՆ շենքի մոտից  ոստիկանություն է բերման ենթարկվել ակցիայի 16 մասնակից: Նրանց թվում են նաև հոգևորականներ և լրագրողներ։ Բոլոր քաղաքացիներին ցուցաբերվում են անվճար փաստաբանական ծառայություններ:

Նշենք, որ բերետավորները ոտքերով հարվածներ են հասցրել նաև Բագրատ սրբազանին: Բախման հետևանքով քաղաքացիներից մեկն ուշագնաց եղավ:

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները հավաքվել էին նախարարության շենքի մոտ և  հանդիպում էին պահանջում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, ով այդպես էլ դուրս չեկավ շենքից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ