ԱԳՆ շենքի շուրջ բոլորը, նաև հարակից սրճարաններում ոստիկանության մեծաթիվ ուժեր են կենտրոնացված, ովքեր սպասում են Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գալուն: Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ Լավրովին հստակ ուղերձ հղելու, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները չունեն մանդատ հայ ժողովրդի անունից բանակցելու և նոր զիջումների գնալու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը