Տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին։ Սակայն այն դեռևս լիագումար նիստերի օրակարգ չի մտել։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը խորհրդարանում ելույթ ունենալով՝ ասաց․ «Շատ են հարցնում, թե երբ են ներկայացվելու լիագումար նիստին։ Ուզում եմ տեղեկացնել, որ այս քառօրյան քանի որ հագեցած է, իսկ փոփոխությունները պետք է երկար քննարկվեն, որոշվել է, որ դա չներառվի այս քառօրյայում, և հունիսի առաջին տասնօրյակում արտահերթ նիստով, ամենայն հավանականությամբ, կմտնի նիստերի օրակարգ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը