ՀՀ ԱԺ-ում շարունակվում են Հարկային օրենսգրքի վերաբերյալ քննարկումները: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղելով Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին, ասաց. «Երկու անգամ օրենսդրական նախաձեռնություն եմ դրել շրջանառության մեջ՝ 115 մլն դրամի շեմը չիջացնելու համար, նախօրոք, որ 2019 թվականի հունվարի 1-ից դա չիջնի, երկուսն էլ պատճենահանված նույն բանն է, մի տարվա կտրվածքով նույն բանը գրել է Կառավարությունը, որը շատ տարօրինակ եմ համարում: Շրջանառության հարկի բարձր շեմի կիրառության պարագայում ի՞նչ է գրում կառավարություն՝ ըստ էության կիմաստազրկվեն հարկային օրենսգրքով ամրագրված բոլոր բարելավումները: Այսինքն հիմա եթե դուք երկու անգամ պնդել եք 115-ը պետք է իջնի 58 ու 35-ի, ո՞նց է ստացվում, որ էդ 115ը-ը բերում եք, շատ ճիշտ է, որ բերում եք, բայց վերջին հաշվով տարօինակ կերպով պնդել եք, որ պետք է մնա 58, բերում եք 115»:
Իսկ եկամտահարկի հետ կապված Մելքումյանն ասաց. «Չե՞ք կարծում, որ հարկերը տանելով դեպի սպառողական հարկեր, խոշոր եկամուտ ստացողը՝ օրինակ 2 մլն և ավել, 18 000 նա տարեկան ավել է շահում, քան 150 000 դրամ ստացողը: Այսինքն մենք ի՞նչ ենք անում դրանով»։
Փոխնախարարի պատասխանը՝ տեսանյութում։
Խորհրդարանական լսումներն ամբողջությամբ՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը