Եվրոպական կենտրոնական բանկն այլևս 500 եվրո արժողությամբ թղթադրամներ չի թողարկի։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում տալով Bloomberg-ին:
Դեռևս 2016 թվականին հայտնի էր դարձել շրջանառությունից թղթադրամներն աստիճանաբար դուրս հանելու մասին։ Եվրապական կենտրոնական բանկը մտահոգված էր, որ այդ թղթադրամի միջոցով հեշտանում է «անօրինական գործունեություն» իրականացնելը:
Այդուհանդերձ, այս թղթադրամները կարող են հետագայում ևս կիրառվել որպես օրինական վճարման միջոց: Սակայն բանկերում հայտնվելուց հետո դրանք կհանվեն շրջանառությունից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը