12 07 2023

ԵՄ արձագանքը՝ Կարմիր Խաչի նկատմամբ Ադրբեջանի մեղադրանքներին

ԵՄ արձագանքը՝ Կարմիր Խաչի նկատմամբ Ադրբեջանի մեղադրանքներին

 

ԵՄ Հայաստանի գրասենյակը տարածել է հայտարարություն՝ ուղղված Կարմիր Խաչի նկատմամբ Ադրբեջանի մեղադրանքների։

«Եվրոպական միությունը հաստատապես աջակցում է ԿԽՄԿ-ի՝ որպես Հարավային Կովկասում ներկա հիմնական մարդասիրական կազմակերպության գործողությունները։ Այն ապահովում է էական մարդասիրական աջակցություն և պաշտպանություն նրանց ում այն անհրաժեշտ է՝ չեզոքության, անկախության և անաչառության մարդասիրական սկզբունքներին համահունչ։

Լաչինի միջանցքի երկայնքով նրանց աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Ղարաբաղի հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների և մարդասիրական օգնության ապահովման վրա: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովել պայմաններ, որը թույլ կտա ԿԽՄԿ-ն շարունակել իր գործունեությունը և կանխել հնարավոր հումանիտար ճգնաժամը:

ԵՄ-ը վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի վճռորոշ դերի իրագործմանը տարածաշրջանում և վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը»։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը արգելել է Լաչինի միջանցքով Կարմիր Խաչի մեքենաների ելումուտը՝ նշելով, թե Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքներ են տեղափոխել։

Կարմիր Խաչն արձագանքել է մեղադրանքներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ