19 04 2019

Ապացուցեք կամ պատասխան կտաք. Ծառուկյանը՝ ԱԺ ամբիոնից



«Այսօր մեր հիմնական խնդիրը չէ, որ անպայման կլինկերի վրա էլ տուրք դրվի։ Մենք ուզում ենք ասել, ձեր ցավը տանեմ, որոշել եք, պատասխանատուն «Իմ քայլն» է, հայտարարեք, որ դուք գտնում եք, որ դա ավելի էժան կլինի, շահութաբեր կլինի, մենք համաձայն ենք։ Հիմա ես կլինկեր կբերեմ, թե ցեմենտ կարտադրեմ, դա ինչ խնդիր է, մենք ոչ մեկին չենք ուզում ոչ նեղացնենք, ոչ վիրավորենք»,- ԱԺ ամբիոնից ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Պատգամավորը նշեց, որ երեկ իր խմբակցության հետ հանդիպել և բոլորին զգուշացրել է, որ որևիցե անձնական վիրավորանք չլինի իշխող կուսակցության հասցեին. «Բայց եթե փորձում են վիրավորել, տասնապատիկ կստանան՝ դոկումենտալ, փաստացի»,- ասաց Ծառուկյանը։

Նա նաև նշեց, որ իրենց նպատակը հեղափոխությունից հետո մի լավ բան անելն է. «Փոխանակ հարցը էսօր քննարկվի, ասում է՝ ցեմենտի գործարանը քանիսով է ձեռք բերվել: Ձեր ցավը տանեմ, եթե 200 հազար դոլարով է ձեռք բերվել, ես նվեր տամ հայտարարողին, թող նայի, բայց եթե այդքանով ձեռք չի բերվել, մյուս օրը ինքը դրա համար պետք է պատասխան տա, թե ինչի համար է այդպիսի հայտարարություն անում», - հայտարարեց Ծառուկյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ