19 06 2023

Երասխում ադրբեջանցիները կրակել են՝ թույլ չտալով գործարանի վրա տեղադրվի ԱՄՆ դրոշը

Երասխում ադրբեջանցիները կրակել են՝ թույլ չտալով գործարանի վրա տեղադրվի ԱՄՆ դրոշը

«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր, մոտ երկու ժամ առաջ, Երասխում ադրբեջանցիները խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել և թույլ չեն տվել, որ նորակառույց մետաղի ձուլարանի տարածքում տեղադրվի ԱՄՆ դրոշը: Բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չկան:

Ստացվում է, որ Ադրբեջանը դե՞մ է ԱՄՆ-ին»:

Հիշեցնենք, որ «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊ ընկերության հաղորդագրության մեջ նշվում էր, որ ընկերության հիմնադիրները որոշում են կայացրել Երասխ գյուղում կառուցվող երկաթի ձուլման գործարանի տարածքում տեղադրել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Ադբեջանը խախտել է հրադադարը՝ շուրջ 15 րոպե կրակելով գործարանի ուղղությամբ։ Արդյունքում վիրավորվել էր երկու հնդիկ աշխատակից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ