19 04 2019

Եթե կլինկերի վրա տուրք չդնենք, թաղելու ենք ցեմենտի ապագան. Սերգեյ Բագրատյան



«Ոչ ոք չի երաշխավորելու, և նախարարը չի երաշխավորելու և մեր գործընկերը չի երաշխավորելու այս ցեմենտով կառուցված շենքերի վաղվա ճակատագիրը: Այս ցեմենտը դեռևս փորձաքննություն չի անցել: Իրանական գործարանները դեռևս 2-3 տարվա գործարաններ են, այս ցեմենտով կառուցված շենքերը 5 տարի հետո ի՞նչ կլինեն, ոչ ոք չգիտի»,— ապրիլի 19-ին Ազգային ժողովում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով ցեմենտի հումք հանդիսացող կլինկերի ներկրման վրա տուրք սահմանելու քննարկումներին: Բագրատյանը նշեց, որ ներկրվող հումքից ստացվող ցեմենտի գինը ձեռնտու է, ինչը չենք կարող ասել արտադրանքի որակական հատկանիշների մասին:

Ելույթի մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ