«Մարդն այս քաղաքականության մեջ արժեք չէ: Այն, ինչ հայտարարվում էր, թե քաղաքացու հաղթանակն էր, իրականում քաղաքացու խորը պարտությունն էր»,— մամուլի ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:
Նա անդրադառնալով օպտիմալացման հետևանքով սպասվող կրճատումներին՝ նշելով․ «Խոսել այդպես հեշտությամբ աշխատատեղի կրճատման, աշխատանքից ազատման մասին, այն դեպքում, որ պետությունը ծախս է կատարել, որ այդ աշխատողը, պետական ծառայողը մասնագիտական որակավորում ունենա, գործուղումների է գնացել, վերապատրաստման է գնացել, հիմա ասել՝ գնացեք մասնավոր սեկտորում ձեզ համար աշխատանք գտեք, կառավարման տեսակետից ոչ միայն հակաժողովրդավարական է, այլ՝ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում»:
Ըստ Մինասյանի՝ կարևոր է, որ կառավարությունն իրականացնի աշխատատեղերի ստեղծման քաղաքականություն, ոչ թե գործազուրկներ ստեղծելու ուղղությամբ քայլեր իրականացնի:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը