Finance in Motion ընկերության Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը 15 մլն ԱՄՆ դոլար նոր վարկ է տրամադրել իր գործընկեր Արարատբանկին՝ Հայաստանում միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորումը խթանելու համար։ Բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանի խոսքով այդ համագործակցությունը հնարավորություն կտա ընդլայնել վարկավորման ծավալները, որն ուղղված կլինի Հայաստանում միկրո եւ փոքր բիզնեսի կայուն զարգացման խթանմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը