Վարկային պատմությունը ջնջել հնարավոր չէ, բայց դա չի նշանակում, որ մարդկանց վարկային կազմակերպությունները վարկ չեն տրամադրի: Պարզապես, որպես «պատիժ», բարձր տոկոսներով են տրամադրում: Այս մասին ապրիլի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը:
Նա նկատեց, որ վարկային պատմությունը ջնջել հնարավոր չէ և անհրաժեշտ է շուրջ 5 տարի, որպեսզի վարկային պատմությունը մաքրվի:
Իսկ որպես խորհուրդ՝ Մկրտչյանը նշեց, որ առավել գերադասելի է խնայել, հետո ծախսել, քանի որ 30 տոկոսից ավելի պարտք ունենալու դեպքում մարդկանց ֆինանսական առողջությունը կվատթարանա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը