168.am-ը հարցազրույց է արել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ.
– Պարոն Խաչատրյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրում որոշակի ներդրումային հետաքրքրությունների աճ կա, այս պահի դրությամբ ՀՀ կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ շուրջ 2.7 մլրդ դոլար ծավալով, որոնցից 42-ը՝ 774 մլն դոլար ծավալով, գտնվում են իրականացման տարբեր փուլերում: Սակայն ՀՀ նախկին կառավարությունները նույնպես մշտապես հայտարարել են սպասվող ներդրումային «բումերի» մասին, բայց դրանք չեն իրականացրել: Ի՞նչ երաշխիք, որ այս անգամ այդ սպասումներն իրականություն կդառնան:
– Մեր սկզբունքը հետևյալն է՝ ով դիմում է մեզ, ասում է՝ մենք ունենք ծրագիր, գաղափար, կառավարության հետ խնդրում ենք քննարկում, որպեսզի հասկանանք՝ այս-այս հարցերն ինչ լուծումներ կարող են ստանալ, մենք արձանագրում ենք, որպեսզի այդ քննարկումների հետագծելիություն ապահովենք, և ներառում ենք այն ցանկի մեջ, որ վարչապետի կողմից նշվեց, և այդ ծրագրերի հանրագումարով 2.7 մլրդ դոլարի չափ արձանագրված պատկեր ունենք: Դրանից առանձնացնում ենք նրանք, որոնք արդեն բավականաչափ առաջ են գնացած՝ իրենց հասունության աստիճանի տեսանկյունից: Ընդամենը 3 օր առաջ իմ գործընկերների հետ քննարկում էի, թե այդ զամբյուղն ընդհանուրի մեջ ի՞նչ կշիռ ունի, և մոտ 800 մլն-ի չափով այն ներդրումային ծրագրերն են, որոնց կարգավիճակը, մնացածի համեմատ՝ ավելի հասուն վիճակում են:
– Այսինքն՝ այս տարի դրանք արդեն կյանքի՞ կկոչվեն:
– Դրանց մի մասն իրականացման ընթացքում են, որովհետև դրանց գծով կան ներկրված սարքավորումներ, հատկացված հողամասեր, կայացված որոշումներ, իսկ մի մասն էլ որոշումների կամ աջակցող քայլերի, քննարկումների փուլում են:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը