04 03 2019

Հայաստան ներկրվող մեքենաների արժեքը կարող է 4-5 անգամ բարձրանալ. Միքայել Մելքումյան

Հայաստան ներկրվող մեքենաների արժեքը կարող է 4-5 անգամ բարձրանալ. Միքայել Մելքումյան

Հայաստանը, որը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից մեկն է, 2018 թվականին երրորդ երկրներից 65 հազար ավտոմեքենա է ներկրել: Այս մասին մարտի 4-ին Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում ասաց նրա նախագահ Միքայել Մելքումյանը՝ հիշեցնելով, որ 2017-ին Հայաստանը երրրոդ երկրներից ներկրել է 37 հազար մեքենա:

«Ստացվում է, որ տարվա ընթացքում մենք համարյա կրկնակի աճ ենք արձանագրել այդ ուղղությամբ»,- ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ 2020-ից մեքենայի մաքսատուրքը կախված կլինի շարժիչի հզորությունից, որը ըստ Մելքումյանի՝ կհանգեցնի նրան, որ ներկրվող մեքենաների արժեքը կավելանա 4, նույնիսկ 5 անգամ:

Այդ կապակցությամբ Մելքումյանը դիմեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին ՝առաջարկելով ԵՏՄ գործընկերներին խնդրել հանրապետության համար մաքսատուրքերի պարտադիր բարձրացումը հետաձգել 5 տարով:

Ի պատասխան նախարարը հայտարարեց, որ Հայաստանն ավելի վաղ նման խնդրանքով արդեն դիմել է իր եվրասիացի գործընկերներին և հանրապետության համար արդեն հետաձգում է արվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ