23 01 2019

Աշխարհի ամենաինովացիոն երկրները. Հայաստանը բացակայում է

Աշխարհի ամենաինովացիոն երկրները. Հայաստանը բացակայում է

Bloomberg գործակալությունը հրապարակել է 2019-ի ամենաինովացիոն երկրների վարկանշային ցանկը, որը վեցերորդ անգամ անընդմեջ գլխավորել է Հարավային Կորեան:

«Bloomberg-ի ինովացիոն ինդեքսը» յոթերորդ տարին է, ինչ ուսումնասիրում է տասնյակ չափորոշիչներ՝ հաշվի առնելով հետազոտությունների և զարգացման համար արվող ծախսերը, արդյունաբերական ներուժը և բարձր տեխնոլոգիական ընկերությունների համակենտրոնացումը:

Հարավային Կորեային վարկանշային ցանկում հաջորդում է Գերմանիան, որը երկու կետով առաջընթաց է գրանցել նախորդ տարվա համեմատ:

60 երկրից կազված ցուցակի առաջատար տասնյակում են նաև Ֆինլանդիան, Շվեյցարիան, Իսրայելը, Սինգապուրը, Շվեդիան, ԱՄՆ-ը, Ճապոնիան և Ֆրանսիան:

Նշենք, որ Հայաստանը այս ցուցակում Հայաստանը չկա, Ռուսաստանը զբաղեցնում է 27-րդ տեղը, իսկ Թուրքիան 33-րդն է, Իրանը՝ 47-ը, իսկ Ուկրաինան 53-րդ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ