20 01 2019

Վարչապետը հայտնում է ներդրումների 50%-անոց աճի մասին

Վարչապետը հայտնում է ներդրումների 50%-անոց աճի մասին

ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալներով՝ 2018 թվականի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017 թվականի նույն եռամսյակի համեմատ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսպես, 2018-ի երրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքը (պարտավորությունների զուտ ստանձնումը) կազմել է 75.5 մլն դոլար՝ 2017 թվականի 50.9 մլն դոլարի դիմաց։

Սա էլ այդ նույն ցուցանիշի դինամիկան է 2017-2018թթ. ընթացքում՝ ըստ եռամսյակների։

2017, I, 68 մլն դոլար

2017, II՝ 29.1 մլն դոլար

2017, III՝ 50.9 մլն դոլար

2017, IV՝ 101.8 մլն դոլար

2018, I՝ 94.2 մլն դոլար

2018, II՝ 8.9 մլն դոլար

2018, III՝ 75.5 մլն դոլար

Ի դեպ, սա այն նույն ցուցանիշն է, որի՝ երկրորդ եռամսյակի նվազման մասին հաճույքով ու անդադար խոսում էին մեր ընդդիմախոսները»,- գրառման մեջ հայտնում է Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ