23 11 2018

Փոքր ՀԷԿ-երի միության նախագահը հակադարձում է գլխավոր դատախազին



Հայաստանի փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը թեև համաձայն է, որ իրենց ոլորտում կան անբարեխիղճ տնտեսվարողներ, սակայն միանշանակորեն անընդունելի է համարում մեղադրանքները առանց ջրաչափի աշխատելու և այլնի վերաբերյալ։

«Մենք ջուր օգտագործող չենք։ Մենք օգտագործում ենք ջրի ուժը, իսկ ջուրը նույն քանակությամբ դուրս է գալիս գետի մեջ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ կառավարության՝ նոյեմբերի 22-ի նիստի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, թե շուրջ 150 փոքր ՀԷԿ-երում հայտնաբերել է խախտումներ, որոնք վերաբերում են հատկապես ջրաչափերի բացակայությանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ