29 10 2018

Ինչո՞ւ են նվազել ներդրումները․ մեկնաբանում է նախարարի ԺՊ-ն․ News.am

Ինչո՞ւ են նվազել ներդրումները․ մեկնաբանում է նախարարի ԺՊ-ն․ News.am

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը, չնայած սեպտեմբերին գրանցված գրեթե զրոյական տնտեսական ակտիվության ցուցանիշին, կարծում է, որ տարվա կտրվածքով նախանշված 6,5 տոկոս տնտեսական աճից շատ հետ չենք մնալու։

News.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց․ «Այնուամենայնիվ, 6,5 տոկոս կուտակային տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելի բարձր է, քան գրանցված է եղել 2017 թվականին, 2017-ին գրանցվեց 6 տոկոսից ցածր, բայց առանձնահատկությունն այն է, որ 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին միջին հաշվով շատ բարձր տնտեսական ակտիվություն գրանցվեց նախորդ ամիսների համեմատությամբ, այսինքն՝ նկատի ունենալով, որ նախորդ տարվա վերջին տնտեսական ակտիվության ցուցանիշները, բազան բարձրացել են արդեն այս տարի հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հնարավոր է չունենանք այդքան բարձր ցուցանիշ։ Պետք է տարեվերջին տեսնել 6,5 տոկոս տնտեսական աճից որքան ենք հետ մնում։ Այնուամենայնից, կարծում եմ, որ շատ հետ չենք մնա»։

Ներդրումների մասին խոսելով՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ արտահերթ ընտրությունների ավարտից հետո ներդրումները կակտիվանան։

«Ներդրումները բարձր են այն ժամանակահատվածում, երբ իրանացվում են խոշոր ծրագրեր, որպես կանոն։ Մենք կարող ենք հետ նայել ոչ միայն 1-2 կամ երեք տարի, այլ նայենք ավելի երկար ժամանակահատված ներառող թվային ցուցանիշներ։ Մշտապես բարձր ցուցանիշներ գրանցվում են այն ժամանակ, երբ իրականացվում են մեծածավալ ներդրումային ծրագիր։ Այս փուլում այդպիսի ծրագրերը հիմնականում իրենց ավարտվածության աստիճանին են հասած։ Վստահ եմ՝ նոր նախաձեռնություններ կլինեն անմիջապես արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո։ Քաղաքական կայունության հարցը կարևոր գործոններից մեկն է»,-ասաց նա։

Նախարարի խոսքով՝ ներդրումների տեսանկյունից կարեւոր գործոն է կոռուպցիայի բացառումը, կարգավորումների որակը։

«Ներդրումների տեսանկյունից առաջին կարևոր գործոնը կոռուպցիա չլինելն է, այսինքն բյուրոկրատական մեխանիզմները լինեն հասկանանալի, չարգելակի և այդ ուղղությամբ կառավարության կամքը հայտնի է։ Կարծում եմ՝ ոչ մի ներդրող չի կասկածում, որ առաջիկայում այդ օրակարգային կարևոր խնդիրը լուծված է լինելու։ 2-րդը՝ կարգավորումների որակն է։ Այսինքն՝ երբեմն լինում է այնպես, որ բոլորը ցանկանում են հնարավորինս արագ աջակցել ծրագրի իրականացման ընթացքին, բայց լինում են կարգավորումներ, որոնք լավ չեն հարմարացված այդ նպատակին։ Մենք պետք է շարունակենք աշխատել, որ պարզեցնենք այդ ընթացակարգերը, որոնք վերաբերում են նշված խնդրին։ Կարծում ենք, որ դա նույնպես իր արագ ազդեցությունն կունենա եկող տարի կայացվող որոշումների առաջխաղացման»,- ասաց նա։

Նյութն ամբողջությամբ կարդացեք News.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ