Պետական եկամուտների կոմիտեի ՕՀՎ մարզային 10-րդ (Գեղարքունիքի) բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնությունից եզրահան տախտակի ներմուծմամբ և մեծածախ վաճառքով զբաղվող անհատ ձեռներեց Սուրեն Ավետյանը 2018թ-ի ընթացքում գնել է 258 000 լիտր բենզին և դիզելային վառելիք՝ ընդհանուր շուրջ 100 մլն դրամ գումարի չափով:
Ձեռք բերած վառելանյութը պահեստավորվել է և ամբողջությամբ օտարվել առանց որևէ ձևակերպման: Արդյունքում պարզվել է, որ ԱՁ-ն թաքցրել է շուրջ 116 մլն դրամի իրացման շրջանառություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս:
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՊԵԿ հետաքննության վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը