18 09 2018

Չինաստանում պատրաստվում են 20-ամյա առևտրային պատերազմի

Չինաստանում պատրաստվում են 20-ամյա առևտրային պատերազմի

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմը կարող է շարունակվել 20 տարի։ Այսպիսի կանխատեսմամբ հանդես է եկել չինացի միլիարդատեր, Alibaba Group-ի հիմնադիր Ջեք Ման, գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Reuters գործակալությանը։

Արդյունքում, նրա կարծիքով, կպարտվեն երկու կողմերը։ Առևտրում ծագած լարվածությունն արագորեն կանդրադառնա և՛ չինական, և՛ արտասահմանյան ընկերությունների վրա։ Չինական բիզնեսը միջնաժամկետ հեռանկարում ստիպված կլինի արտադրությունը տեղափոխել այլ երկրներ, որպեսզի շրջանցի ԱՄՆ-ի կիրառած մաքսատուրքերը։

«Հնարավոր է՝ դուք հաղթեք ճակատամարտը, սակայն կպարտվեք պատերազմում»,- նախազգուշացրել է Ման։ Նա նշել է, որ նոր երկարաժամկետ կանոններ են պետք։

«Այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփին փոխարինի նոր նախագահ, այս ամենը, միևնույն է, կշարունակվի։ Մեզ առևտրի նոր կանոններ են պետք, Առևտրի համաշխարհային կազմակերպության բարելավում է հարկավոր»,- հայտնել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ