Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը գրում է.
«Այսօրվա մեր կառավարությունը բացառություն չի և ջանքեր է գործադրում համոզելու պոտենցիալ ներդրողներին, որ Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխությունը» Հայաստանը վերածել է ներդրումային «դրախտի»։
Որքանո՞վ է այս պնդումը համապատասխանում իրականությանը և կարելի՞ է առաջիկայում կառավարության մուտքի մոտ սպասել ներդրողների կուտակման։
Այս հարցի պատասխանը կթողնեմ ընթերցողին, բայց մինչ այդ նշեմ 3 իրադարձություն, որ անմիջական կապ ունեն ներքին և օտարերկրյա ներդրումների հետ։
Փաստը մեկն է. կառավարությունը չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները միջազգային ազդեցիկ ընկերության առջև, մնացածը հանգամանքներ են և մեկնաբանություններ։
Մեր կառավարությունը՝ տարված լինելով բոլոր անկյուններում կոռուպցիա բացահայտելու մոլուցքով և յուրաքանչյուր թփի տակ կոռուպցիոներ փնտրելով, զգալի վնաս հասցրեց «Վիոլա» ընկերությանը, որի վարկանիշն ու արժեթղթերի գինը միջազգային բորսայում կարող էին արժեզրկվել, ինչի արդյունքում ընկերությունը կկրեր հարյուրավոր միլիոնների վնաս։
Սա «բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենսդրության կոպիտ խախտում է, ինչին բավական զգայուն են վերաբերվում ներդրողները։
Կարելի՞ է ներդրում անել մի երկրում, որտեղ պետության Վարչապետը, ընդդիմադիր բնույթի հանրահավաքում, հայտարարումէ նախկին իշխանության ներկայացուցչի հաշվին առկա գումարի մասին, նշում կոնկրետ թիվը և պահանջում վերադարձել պետական բյուջե»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը