Ռուսաստանից կապիտալի արտահոսքի աճի տեմպերը շարունակում են աճել: Այս մասին գրում է РБК-ն` վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկին:
Եթե 2018 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում ՌԴ-ից մասնավոր հատվածը դուրս է հանել 21,5 միլիարդ դոլար (2017 թվականի առաջին յոթ ամիսներին 8,7 միլիարդ դոլարի դիմաց), ապա հունվար-օգոստոս ժամանակահատվածում կապիտալի ծավալն աճել է՝ հասնելով 26,5 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9,6 միլիարդ դոլարի փոխարեն:
Այդպիսով` մասնավոր հատվածի կողմից 2018թ․ առաջին ութ ամիսներին դուրս բերված կապիտալի ծավալը եղել է 2,76 անգամ ավելի, քան 2017 թվականի հունվար-օգոստոս ժամանակահատվածում:
Ի սկզբանե ԿԲ-ն կանխատեսել էր, որ Ռուսաստանից կապիտալի հոսքը 2018 թվականի արդյունքներով կկազմի 19 մլրդ դոլար, սակայն պատժամիջոցները ստիպել են բարձրացնել կանխատեսումը՝ հասցնելով մինչև 30 մլրդ դոլարի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը