18 08 2018

Վենեսուելայում նվազագույն աշխատավարձը կբարձրանա 60 անգամ

Վենեսուելայում նվազագույն աշխատավարձը կբարձրանա 60 անգամ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրում նվազագույն աշխատավարձի նոր չափը և «պետրո» կրիպտոարժույթի արժեքը։ Օգոստոսի 20-ից Վենեսուելան կանցնի նոր արժույթի՝ սուվերեն բոլիվարի։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Մադուրոյի խոսքով՝ մեկ «պետրոն» կարժենա 60 դոլար կամ 3 600 նոր բոլիվար (360 միլիոն հին բոլիվար)։ «Սև շուկայում» ուրբաթ օրը մեկ դոլարն արժեցել է 5․9 միլիոն հին բոլիվար։ Նոր բոլիվարով կվերանան 5 զրոները։

Երկրում նվազագույն աշխատավարձը կկազմի «պետրոյի» կեսը, այսինքն՝ 1800 բոլիվար կամ 180 միլիոն հին բոլիվար։ Դա նշանակում է նվազագույն աշխատավարձի կտրուկ բարձրացրում՝ գրեթե 60 անգամ։ Այժմ Վենեսուելայում նվազագույն աշխատավարձը կազմում է ընդամենը 3 միլիոն բոլիվար (30 նոր բոլիվար)։

Մադուրոն նաև հայտարարել է ավելացված արժեքի հարկի բարձրացման մասին։ Այն 12 տոկոսից կհասնի 16-ի։

Ավելի վաղ Մադուրոն ասել էր, որ օգոստոսի 20-ից Վենեսուելայում երկու արժույթ կգործի՝ բոլիվարը և «պետրոն», չնայած հին գումարները նույնպես դեռևս ուժի մեջ կմնան մինչև դրանց անհետացումը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ