17 08 2018

Տնտեսական համակարգի մասին Ռոբերտ Քոչարյանը ակնհայտորեն շատ ավելի լավ գիտի, քան մնացած բոլորը Հայաստանում. Վարդան Բոստանջյան. Tert.am

Տնտեսական համակարգի մասին Ռոբերտ Քոչարյանը ակնհայտորեն շատ ավելի լավ գիտի, քան մնացած բոլորը Հայաստանում. Վարդան Բոստանջյան. Tert.am

Ներդրումները շատ լուրջ տնտեսական հասկացություն են, և թե՛ ներքին, թե՛ արտաքին պոտենցիալ ներդրողները երբևիցե դրան չեն դիմի, քանի դեռ չեն հասկանում, թե ինչ տնտեսական քաղաքականություն է իրականացվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Ծառուկյան դաշինք» խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած տնտեսական քաղաքականությանը, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին: Հարցազրույցից որոշ հատված ներկայացնում ենք ստորև.

«Մարդը 10 տարի ղեկավարել էր Հայաստանը, դրանից առաջ՝ Լեռնային Ղարաբաղը, և բոլոր դեպքերում երկնիշ տնտեսական աճն ապահովվված էր այդ ժամանակաշրջանում: Եվ տնտեսական համակարգի ու տնտեսության զարգացման օրինաչափությունների նրբությունների մասին ակնհայտորեն շատ ավելի լավ գիտի, քան մնացած բոլորը Հայաստանում: Այդ կտրվածքով, իր շեշտադրումները իրականությանը համապատասխանում են»:

-Թալանի գործակիցը ահավոր բան է, դրա համար հասարակությունը, կներեք, զզված էր թալանի էս ողջ գործընթացից, և դրա պատճառով մերժեց նախորդ իշխանությանը: Բայց բոլոր պարագաներում, դա չպետք է վերածվի, ինչպես ինքը վարչապետն էր ասում, վրեժխնդրության ու վենդետայի: Հիմա ես չեմ ասում՝ օրինականություն չհաստատի, դատական համակարգը չաշխատի, խոսքն այն մասին է, թե մենք ինչ ենք անում, որ դուրս գանք էդ ոչ ցանկալի իրավիճակից:

-Այսինքն՝ Ձեր կարծիքով՝ իրականացվում է վենդե՞տա:

-Բոլոր դեպքերում, մի՞թե դժվար է նկատել:

-Ինչքա՞ն վերականգնեն, ենթադրենք՝ 100 միլիոնի, չէ, 1 միլիարդի չափով, 2 միլիարդի չափով վերականգնեն, դրանից հետո մեր տնտեսական զարգացումը կլավանա՞: Վերականգնումը ոչ այլ ինչ է, քան այն, որ բոլոր, գոնե այս պահին, գործունեություն իրականացնողները հայտնվում են մի իրավիճակում, որ նրանք սկսում են մտածել՝ շարունակե՞լ այդ գործունեությունը, թե՞ ոչ: Այսինքն՝ դա հստակ ունի իր բացասական հետևանքները, որ կարող է պատահել, որ առհասարակ, մինչև այժմ աշխատողներն էլ, թեկուզ վատ աշխատողներն էլ դադարեն աշխատել: Իսկ այս ժողովրդին, հասարակությանը ո՞վ պետք է կերակրի: Սխալվում են ու պատժվում են միայն նրանք, ովքեր գործունեություն են ծավալում՝ լավ, թե վատ: Աշխատենք այնպես անել, որ լավ լինի էդ գործունեության արդյունքը, օրինական լինի:

-Ոչ, իմ վերլուծականում արդեն իսկ ասել եմ, որ առաջընթացի նշույլները կարող ենք տեսնել առնվազն 3 տարի հետո: Բայց, բոլոր պարագաներում, մենք պետք է դրա սաղմերը տեսնեինք հիմա, առաջին քայլերը: Տեսե՛ք՝ մարդկանց կասեցրին, բռնեցին, հետո բաց թողեցին, դրանով, փաստորեն, մենք ուրախություն ենք պատճառում բոլոր նրանց, ովքեր որևէ օգտակար գործողության գործակից չեն ունեցել: Զրոյական ՕԳԳ ունեցող մարդկանց ուրախացրինք»,- ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ