06 08 2018

ԱՄՆ-ն վերականգնում է Իրանի դեմ մասշտաբային պատժամիջոցները

ԱՄՆ-ն վերականգնում է Իրանի դեմ մասշտաբային պատժամիջոցները

ԱՄՆ-ն երկուշաբթի օրվանից վերականգնում է Իրանի դեմ մասշտաբային պատժամիջոցները, որոնք ավելի վաղ դադարեցվել էին իրանական միջուկային ծրագրով Գործողությունների համատեղ համապարփակ պլանի հասնելու արդյունքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Չնայած, համաձայն գործարքի, պատժամիջոցների վերադարձի մեխանիզմը նախատեսված է միայն Իրանի կողմից պայմանավորվածությունները խախտելու դեպքում, ինչը տեղի չի ունեցել, ԱՄՆ-ն հայտարարել է միայնակ նման քայլի գնալու մասին: Բազմակողմանի համաձայնագրի ոչ մի այլ կողմ չի աջակցել այս որոշումը:

Փորձագետներն արտասահմանյան ձեռնարկությունների դեմ պատժամիջոցների կիրառումը կանխատեսում են արդեն մոտակա շաբաթվա ընթացքում: Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ եվրոպացիիների հետ բանակացությունների ընթացքում ամերիկացի գործընկերներն այդպես էլ ոչ մի կոնկրետ պատասխան չեն տվել՝ կապված այն բանի հետ, թե ինչպես է ԱՄՆ-ն նախատեսում պատժամիջոցներ կիրառել: Գործողությունների համատեղ համապարփակ պլանի այլընտրանք ևս դեռևս չի ներկայացվել:

Իրանի և վեց միջնորդների միջև (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնագիրը կնքվել էր 2015 թվականի հուլիսին: Այն ենթադրում էր Իրանի միջուկային ծրագրի զարգացման սահմանափակումներ՝ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները հանելու դիմաց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ