04 08 2018

Որքա՞ն գումար են գնել-վաճառել բանկերը

Որքա՞ն գումար են գնել-վաճառել բանկերը

Կենտրոնական բանկը ներկայացրել է հուլիսի 30-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները:

Ըստ այդմ,

USD          

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 95,837,457 ԱՄՆ դոլար  480.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 107,642,510 ԱՄՆ դոլար 481.54 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:          

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 6,650,000 դոլարի առք և վաճառք 481.34 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: 

EUR          

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,772,208 եվրո 558.95 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 19,063,814 եվրո 562.79 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:          

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: 

RUB          

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,622,722,639 ՌԴ ռուբլի 7.61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 531,681,331 ՌԴ ռուբլի 7.71 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հուլիսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 51.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 59.1 մլն ԱՄՆ դոլար: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ