Տեսչական մարմնի կողմից 2018 թվականի 1-ի կիսամյակում իրականացվել է թվով 124 ստուգում: Իրականացված ստուգումների արդյունքում 85 տնտեսվարող սուբյեկտների մոտ (82.5%) հայտնաբերվել են տարբեր բնույթի, այն է՝ համապատասխանության գնահատման փաստաթղթերի բացակայություն, մակնշման, չափագիտական նորմերի և այլ խախտումներ: Խախտումներ չեն հայտնաբերվել 18 տնտեսվարող սուբյեկտների մոտ, իսկ թվով 21 ստուգում ընթացքի մեջ է:
2018 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում նշանակված տուգանքների գումարը կազմել է 13,860,000.0 ՀՀ դրամ, որից պետական բյուջե է վճարվել 8,740,000.0 ՀՀ դրամ` գանձելությունը կազմելով 63,1%, գանձումների գործընթացն օրենքով սահմանված կարգով շարունակվում է:
Այս մասին տեղեկանում ենք Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։
Խախտումները արձանագրվել են հետևյալ ոլորտներում.
- ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի գործունեության ոլորտում իրականացվել է թվով 9 ստուգաթերթով ստուգում, որից 8-ով արձանագրվել են խախտումներ:
- ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) իրականացվել է թվով 11 ստուգաթերթով ստուգում և բոլոր ստուգաթերթերով արձանագրվել են խախտումներ: Խախտումների բնույթը հետևյալն է. վաճառքը իրականացվել է խմ-ով` կգ-ի փոխարեն, ճնշումը գերազանցել է թույլատրելի չափը, չափման միջոցները շահագործվել են առանց ստուգաչափման:
- օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ոլորտում իրականացվել է թվով 19 ստուգաթերթով ստուգում, որից թվով 10 ստուգաթերթով արձանագրվել են խախտումներ: Խախտումների բնույթը հետևյալն է. արտադրանքն իրացվել է առանց համապատասխանության հայտարարագրի և մակնշման:
- խաղալիքների անվտանգության ոլորտում իրականացվել է թվով 20 ստուգաթերթով ստուգում, որից թվով 19 ստուգաթերթով արձանագրվել են խախտումներ: Խախտումների բնույթը հետևյալն է. արտադրանքն իրացվել է առանց համապատասխանության սերտիֆիկատով և մակնշման:
- երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի ոլորտում իրականացվել է թվով 11 ստուգաթերթով ստուգում, որից 6-ով արձանագրվել են խախտումներ: Խախտումների բնույթը հետևյալն է. արտադրանքն իրացվել է առանց համապատասխանության գնահատման փաստաթղթով և մակնշման:
- չափումների միասնականության ապահովման ոլորտում կիրառվել է թվով 43 ստուգաթերթ, որից 24-ով արձանագրվել են խախտումներ:
- մնացած գործունեության ոլորտները միասին կիրառվել է թվով 116 ստուգաթերթ և 77-ով արձանագրվել են խախտումներ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը