ԱՄՆ կառավարությունը նախատեսում է 12 միլիարդ դոլար օգնություն տրամադրել ագարակատերերին, ովքեր տուժել են Չինաստանի և Եվրամիության հետ առևտրային պատերազմից: Այս մասին հաղորդել է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Ինչպես հաղորդվում է, Չինաստանի և այլ երկրների պատասխան քայլերն ԱՄՆ առևտրային քաղաքականությանը կարող են ամերիկացի ագարակատերերի համար միլիարդավոր դոլարներ արժենալ:
Ինչպես նշվում է, Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները փորձում են այս ճգնաժամի լուծումը գտնել, մասնավորապես՝ նախատեսում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել ագարակատերերին երկրի գյուղատնտեսության նախարարության միջոցով:
Ավելի վաղ լրատամիջոցները հաղորդել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային պատերազմն առանց այդ էլ վատ իրավիճակն էլ ավելի է վատացնում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը