ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, 1in.am-ի եթերում անդրադառնալով ««Գյումրի» գարեջուր» ընկերության վերաբերյալ բացահայտումներին, ըստ որի՝ ընկերությունը 360 մլն դրամ պակաս հարկ է վճարել, ասել է. ««Գյումրի գարեջուր»-ում ստուգման ժամանակ որոշակի մեխանիզմներ ենք տեսել, որտեղ, ըստ էության, մեր կարծիքով (որովհետև քննություն է գնում, և կպարզի, թե որանով է հարկային մարմնի կողմնից ներկայացված տեսակետը հիմնավոր, Դ.Ա.), սխեմա է աշխատել, և վաճառքներն իրականցվել են այլ տնտեսվարողների միջոցով: Այսինքն՝ միջնորդավորված գործարքներ են իրականացվել:
Իրականում որ մի կողմից նայում ենք, առաջին հայացքից թվում է, թե այնքան էլ օրենսդրության շրջանակներում բան չկա, կարելի է վաճառքները կամ գործառույթների մի մասը տարանջատել: Բայց կարևորը՝ թե նպատակադրումներն ինչպիսին են:
Եթե բիզնեսի տարանջատման տեսանկյունից են տարանջատումները կատարվել, այլ խնդիր է, եթե տարանջատումների միակ նպատակը հարկերից խուսափելն է, դա այլ խնդիր է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը