ՀՀ Ազգային ժողովը, հունիսի 14-ի նիստին կողմ քվեարկեց պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությանը:
Կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 23։ Դեմ քվեարկեց միայն «Ծառուկյան» խմբակցությունը:
Ուշագրավ է, որ բյուջեի կատարողականին կողմ քվեարկեց նաև «Ելք» խմբակցությունը՝ այն դեպքում, երբ կառավարության 2017 թվականի գործունեությունը բազմիցս քննադատել է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը