Երևանում հունիսի 7-ին տեղի ունեցավ բրիտանա-հայկական բիզնես համաժողով, որը կազմակերպել էր Հայաստանում Բրիտանիայի դեսպանատունը՝ Հայ-բրիտանական առևտրի պալատի համագործակցությամբ:
Համաժողովին մասնակցում են բրիտանական 10 ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք Հայաստան են ժամանել Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ Հայաստանում և Վրաստանում առևտրի ու ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդի հետ:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնվորթը նշեց, որ իրենց երկիրը պատրաստ է աջակցել Հայաստանում բարեփոխումներին:
Հայ-բրիտանական առևտրի պալատի նախագահ Արաքսյա Մարտիրոսյանը նշեց, որ այժմ Հայաստանը շատ ավելի գրավիչ է բրիտանացի գործարարների համար:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, որ այժմ գործարարները կարող են վստահաբար ներդրումներ անել՝ համոզված լինելով, որ իրական մրցակցային և պաշտպանված համակարգ կա:
Իսկ լրագրողների հետ զրույցում Արարատ Միրզոյանն անդրադարձավ տնտեսական ազատություններին, արդար դատական համակարգին, գործրար պատգամավորների՝ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալուն և այլ հարցերի:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը