Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու առաջարկ է արվել: Այս մասին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Մինչդեռ Կենտրոնական բանկի նախագահի Արթուր Ջավադյանը պնդում է, որ ինքը նման ինֆորմացիա չունի: Մայիսի 29-ին լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ հնարավոր հետևանքներին, որ կարող են առաջանալ, եթե օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգվի: Նա խոսեց նաև Հայաստանից փողերի արտահոսքի մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը