18 05 2018

Հայաստանի և Արցախի ՀԾԿՀ-ները համատեղ նիստ են արել



ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, 2018 թվականի մայիսի 17-ին, երկօրյա աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն:

Տեղի են ունեցել հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, պետնախարար Արայիկ Հարությունյանի հետ: Քննարկվել են երկու պետությունների հանրային ծառայությունների կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր, արդյունավետ մեթոդների կիրառման խնդիրներ:

Երկու երկրների տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ամփոփվել են համատեղ աշխատանքային ծրագրի արդյունքները, հստակեցվել էներգետիկայի, հեռահաղորդակցության բնագավառների և ջրային ոլորտի առաջիկա կարևորագույն խնդիրները:

Արցախի պետնախարարն առաջարկել է քննարկել ծառայությունների որակի բարձրացման, սակագների տնտեսական հիմնավորման և իջեցման հարցերը:

Տեսանյութը տրամադրել է Արցախի հանրային հեռուստատեսությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ