02 05 2018

Որոշ բեռնատարներ հետ են դառնում ճանապարհից. ՊԵԿ-ն անհանգստացած է

Որոշ բեռնատարներ հետ են դառնում ճանապարհից. ՊԵԿ-ն անհանգստացած է

Պետական եկամուտների կոմիտեին անհանգստացնում է այն իրավիճակը, որ երկիր մտնող բեռնատար՝ հատկապես սննդամթերքով բեռնված մեքենաներն արգելքի առաջ են կանգնում՝ ճանապարհները փակելու քաղաքական ակցիայով պայմանավորված: Արձանագրվում են նաև դեպքեր, երբ որոշ բեռնատարներ հետ են դառնում ճանապարհից՝ այդպես էլ չմտնելով Հայաստանի Հանրապետության տարածք:

Այս մասին հայտնում է ՊԵԿ լրատվականը:

«Այս ամենը մտահոգիչ է այնքանով, որ ստեղծված իրադրությունը խոչընդոտներ է առաջացնում բեռնատարների մուտքի և դրանց մաքսային սպասարկման գործընթացների համար, ինչը կարող է լուրջ հարված հասցնել երկրի պարենային անվտանգությանը: Մաքսային ծառայությունը հորդորում է ակցիայի բոլոր մասնակիցներին հաշվի առնել մտահոգիչ փաստերը և բոլորիս պարենային անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ չխոչընդոտել ՀՀ սահմանին բեռնատարների ելումուտն ու մաքսային սպասարկումը»,- ասվում է հյտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ