2018թ․ հունվար-մարտ ամիսների հիմնական մակրոտնտեսական նախնական ցուցանիշները վկայում են, որ մենք լավ թափ ենք հավաքել և դրական թրենդի վրա ենք գտնվում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը։
«Մյուս կողմից դրանք պարտավորեցնում են, որպեսզի մենք շարունակենք աշխատել 24 ժամվա ռեժիմով։ Դեռևս ահռելի աշխատանք ունենք անելու, որպեսզի մեր բոլոր քաղաքացիները իրենց վրա զգան այդ տնտեսության աճի տեմպերը, բայց և վստահաբար հասնելու ենք դրան»,- գրել է Կարեն Կարապետյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը