20 04 2018

320 նոր աշխատատեղ, 79 ՓՄՁ-ի ֆինանսավորում՝ մեկ տարում

320 նոր աշխատատեղ, 79 ՓՄՁ-ի ֆինանսավորում՝ մեկ տարում

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն»-ի (ՓՄՁ ԶԱԿ) իրականացրած ծրագրերի շնորհիվ 2017թ. ստեղծվել է 320 նոր աշխատատեղ: Հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը տարին ամփոփելով՝ նշել է, որ աշխատատեղերը հիմնականում ստեղծվել են մարզերում:

Շուրջ 4700 ՓՄՁ-ի տրամադրվել է աջակցություն: Ֆինանսավորվել է 79 փոքր և միջին ձեռնարկություն, տրամադրվել է 500 միլիոն դրամի վարկային երաշխավորություն: Գրանցվել է 82 նոր ՓՄՁ: Արձանագրվել է շահառու ձեռնարկությունների եկամուտների 17% աճ:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կազմակերպած դասընթացներին մասնակցել է 710 ձեռնարկություն: Եվրամիության (ԵՄ), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ), ավագ փորձագետների հոլանդական կազմակերպության (PUM) աջակցությամբ և մասնագետների մասնակցությամբ իրականացված տեխնոլոգիական 12 դասընթացներին մասնակցել է 160 ձեռնարկատեր: Մշակվել է 4 տեխնոլոգիական ուղեցույց: Փոքր սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում հաստատվել է 19 նոր սպանդանոցի ստեղծման գործարար ծրագիր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ