03 04 2018

Հայաստանը 500 հազար եվրո է ստանում

Հայաստանը 500 հազար եվրո է ստանում

ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր: Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, Ֆրանսիայի կառավարության կողմից՝  Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչը:  

Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին տրամադրել 500.000 եվրոն չգերազանցող գումարի չափով դրամաշնորհ` ՀՀ Միասնական հարկային օրենսգրքի ամբողջական կիրարկումը նախապատրաստելու, ֆիսկալ բարեփոխումներին հետամուտ լինելու և հարկաբյուջետային վարչարարությունն ամրապնդելու ծրագրին աջակցելու նպատակով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ