Հայաստանում ավտոմոբիլիային բենզինի և դիզվառելիքի վաճառքով զբաղվողն ընկերություններից որոշների մոտ կատարվել են ուսումնասիրություններ, և 67 տոկոսի մոտ հայտնաբերվել են խախտումներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը։
Խախտումները հիմնականում վերաբերել է պակաս լիցքավորմանն ու վառելիքի որակին:
Խաղալիքների ոլորտում խախտումներ են հայտնաբերվել ստուգվածների 83 տոկոսի մոտ. Խոսքը վերաբերում է սերտիֆիկատի և հըայերեն մակնշման բացակայությանը:
Խախտումներ թույլ են տվել ստուգված բոլոր ԱԳԼՃԿ-ները՝ առանց բացառության: Հիմնական խնդիրն այն է, որ ճնշումը շատ են տալիս:
Կոսմետիկ նյութերի պարագայում ևս խախտումները շատ են՝ 80 տոկոս:
Իսկ թե ինչ է արվել ուսումնասիրությունների արդյունքով, այդ մասին՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը