23 03 2018

Երևանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ, ոչ uեյuմակայուն, վթարային բնակելի ֆոնդը

Երևանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ, ոչ uեյuմակայուն, վթարային բնակելի ֆոնդը

Հայաստանի կառավարությունը Երևանի 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչեց: Որոշումը կայացվեց մարտի 22-ի նիստում:

Թաղամասում նախատեսվում է վերակառուցման և կառուցապատման աշխատանքներ, ինչի համար և կայացվեց որոշումը:

18 ընկերությունների հետ Երևանի քաղաքապետարանը կնքում է սեփականության օտարումների պայմանագրեր: Դրանք են՝ «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲ, «Վան Քոնսթրաքշն», «Էրզրում Քոնսթրաքշն», «Բիթլիս Քոնսթրաքշն», «Ադանա Քոնսթրաքշն», «Բայազետ Քոնսթրաքշն», «ՈՒրմիա Քոնսթրաքշն», «Տրապիզոն Քոնսթրաքշն», «Դիարբեքիր Քոնսթրաքշն», «Ակն Քոնսթրաքշն», «Մանազկերտ Քոնսթրաքշն», «Սասուն Քոնսթրաքշն», «Զեյթուն Քոնսթրաքշն», «Բաբերդ Քոնսթրաքշն», «Կարս Քոնսթրաքշն», «Արդահան Քոնսթրաքշն», «Իգդիր Քոնսթրաքշն» և «Տարսոն Քոնսթրաքշն»

Համաձայն գործադիրի հիմնավորման, տարածքը կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով և շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների: Տարածքի անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ:

Միաժամանակ, կառավարության 25.01.2007թ. հ. 108-Ն և 20.11.2008թ. հ.1405-Ն որոշումներով նշված տարածքի նկատմամբ արդեն իսկ ճանաչվել էր բացառիկ` գերակա հանրային շահ և տարածքի ձեռքբերող էր հանդիսանում «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲ ընկերությունը: Կառավարությունը 2015թ. հունիսի 4-ին փոփոխեց նախկին որոշումը և տարածքի ձեռքբերողներ ճանաչեց հիշյալ 18 ընկերություններին:

Ձեռքբերողի կողմից տարածքում մասնակի իրականացվել է օտարման գործընթաց, կնքվել է պայմանագրեր, ինչպես տեղում կառուցվելիք բազմաբնակարան շենքից բնակարաններ հատկացնելու պայմանով, այնպես էլ Կենտրոն համայնքում արդեն իսկ որպես փոխհատուցում սեփականության իրավունքով ստացել են բնակարաններ:

Գործադիրն ակնկալում է, որ նոր որոշումը հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, լուծելով տարածքում առկա իրավատեր անձանց հետ խնդիրները կառուցապատողի հաշվին, առանց բյուջետային միջոցներ ծախսելու:

Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն տարածքը կհանդիսանա որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատում, ժամանակակից պահանջներին համապատասխան փողոցներ և մայթեր, ինչպես նաև տարածքում առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդի կառուցում, կառուցվող նոր փողոցները կստեղծեն այլընտրանքային երթևեկության ճանապարհներ, ինչպեu նաև կառուցվող uտորգետնյա ավտոկայանատեղերը հնարավորություն կընձեռեն նվազեցնելու Երևան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածությունը: Բացի այդ, հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները, որոնք այժմ գտնվում են անբավարար վիճակում:

Ծրագրի իրականացմամբ մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ, ոչ uեյuմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը:

Նշենք, որ տարածքի բնակիչները մշտապես բողոքի ցույցեր էին անում՝ կառուցապատողներից պահանջելով կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը և Երևանի քաղաքապետը բազմիցս խոստացել են խնդրին լուծում տալ:

Նշենք, որ 33-րդ թաղամասը ներառում է Հանրապետության, Բուղանդի, Խանջյան, Տիգրան Մեծի, Ֆիրդուսի փողոցների միջև ընկած տարածքը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ