«20 օր առաջ, երբ քննարկում էինք բյուջեի նախագիծը, հայտարարում էինք, որ այս բյուջեի հիմքում դրված կանխատսումները խիստ լավատեսական են և իրականությունց շատ հեռու։ Մի քանի օր հետո Կառավարությունը հասկացավ և 10%-ով կրճատեց տնտեսական աճի իրենց կանխատեսումը։ Ավելի է պակաս լինելու, քանի որ հաշվարկներն ու պնդումները, որ մեր տնտեսական պոտենցիալը մեծացել է, սուտ է»,- ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«20 օր առաջ, երբ քննարկում էինք բյուջեի նախագիծը, իշխանությունները, խորհրդարանական մեծամասնությունն ամեն ինչ անում էին, որպեսզի քննարկումները շեղեին բյուջեի փաստաթղթից։ Պատճառն այն է, որ հպարտանալու որևէ բան չունեն, տնտեսական աճը դանդաղում է, հարկային եկամուտներն ու կապիտալ ծախսերը թերակատարվել են, զբոսաշրջիկների թիվը նվազել է, դրամական փոխանցումներն ու զուտ ներհոսքը կրճատվել է, արտաքին առևտուրը գալիք տարի 40%-ով կրճատվելու է, դեֆիցիտը գերազանցելու է 600 միլիարդը, ՀՀ պետական պարտքը հատելու է 6 տրիլիոն դրամի շեմը։ Որպեսզի արդյունաբերության աճ նկարեն, կառավարությունը կախարդական փայտիկով ոսկու արդյունաբերություն է զարգացնում»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ 2025 թվականի պետական բյուջեն ձախողումներ շարունակող, ինքնիշխանությանը վնաս հասցնող բյուջե է։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը