04 12 2024

Աշխատանքից ազատված վարորդները վաղը առավոտյան դիմումներ կգրեն և կվերադառնան աշխատանքի

Աշխատանքից ազատված վարորդները վաղը առավոտյան դիմումներ կգրեն և կվերադառնան աշխատանքի

Նախօրեին աշխատանքից ազատված վարորդները վաղը առավոտյան  դիմումներ կգրեն և կվերադառնան աշխատանքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց աշխատանքից ազատված վարորդներից մեկը՝ նշելով, որ այդպես են պայմանավորվել «Երևան ավտոբուս» ընկերության ղեկավարների հետ:

Հիշեցնենք, որ նախօրեին վարորդները բողոքի ակցիա էինանցկացրել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում, պայմանների բարելավվում: Ակցիայից հետո 32 վարորդ ազատվեց աշխատանքից, նրանց պահանջներն այդպես էլ չկատարվեցին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ