ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոևր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Շահերի բախման դեպքում ճանաչվում է գործադուլի իրավունքը: Այսպիսին է միջազգային կարգավորումների տրամաբանությունն ու հրամայականը:
Գործադուլի սահմանադրական իրավունքի իրացումը չի կարող քրեական հետապնդման հիմք դառնալ: Դա աբսուրդ է:
Գործադուլ անող վարորդներին աշխատանքից ապօրինի ազատելը որևէ կերպ չի կարող իրավաչափ համարվել և չի կարող անհետևանք մնալ: Վստահ եմ՝ դատական կարգով իրավունքների վերականգնում է լինելու, իսկ քաղաքապետարանը հերթական անգամ փոխհատուցման պարտավորություն է կրելու:
Վայելում ենք «ժողովրդավարության բաստիոնի» ողջ պերճանքն ու թշվառությունը»:
Հիշեցնենք, որ գործադուլ անելու համար Երևանի քաղաքապետարանն աշխատանքից ազատել է 18 վարորդի և դիել դատախազություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը