ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գռնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հեղուկ գազի գինը բարձրացել է կրկնակիից ավելի՝ 100 դրամից հասնելով 220-230 դրամի։
Վերջին ամիսներին մի շարք տնտեսվարողներ սնանկացել են, մնացել են խոշոր կազմակերպությունները, որոնք էլ սահմանում են իրենց ցանկացած սակագինը։
Փոքր և միջին տնտեսվարողների՝ շուկայից դուրս մղումը, ոլորտի մենաշնորհացումը հանգեցնելու են հեղուկ գազի գնի շարունակական տատանումների, ինչի հետևանքով կթանկանան մի շարք ապրանքներ և ծառայություններ ևս։
Բազմիցս բարձրաձայնել եմ այն մասին, որ ոլորտը բարձիթողի վիճակում է, չկա պատշաճ վերահսկողություն պետության, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից։
Սա կամայականության արդյունք է։ Ամիսներ առաջ ևս բարձրաձայնել էի խնդրի մասին՝ նշելով, որ ՄՊՀ-ն չի իրականացնում իր գործառույթը։
Հարցը տվյալ պահին կարծես թե կարգավորվեց, սակայն, ամիսներ անց նորից ականատեսն ենք լինում հեղուկ գազի կրկնակի թանկացմանը։
Այս ամենի հետևանքով, կրկին տուժում է ՀՀ քաղաքացին՝ բախվելով հերթական թանկացմանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը