25 06 2024

Պատուհան դեպի Եվրոպա խաբկանք, լկտի սուտ է, նամանավանդ տեսեք, թե ովքեր են քարոզում դա․ նախկին փոխնախարար



«Հայաստանի թիվ մեկ խնդիրը ֆիզիկական անվտանգությունն է ու դրանից բխող քայլերը»,-ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Նոր պրոյեկտ.Տնտեսական ալիք» նախաձեռնության «ԵՄ-ԵԱՏՄ. Քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն» թեմայով քննարկման ընթացքում։

«Երբ հարցը դրվում է Ե՞Մ, թե՞ ԵԱՏՄ, մենք պետք է հասկանանք, որ մի դեպքում պարզորոշ կերպով, մյուս դեպքում քողարկված երևում է, որ դրանց հետևում  ռազմական բլոկներ կան։ Պետք է վերլուծել, թե դրանք ինչ են տվել մեր երկրին, ի՞նչ են տալիս, ի՞նչ են տալու։ ԵՄ-ի հետ պետք է ունենալ բարիդրացիական, տնտեսական կապեր՝ չվնասելով այն կապերը, որ ունենք ԵԱՏՄ-ի հետ»,-ասաց բանախոսը։

Նա ուշադրություն հրավիրեց վառելիքային խնդրի վրա, երբ Ռուսաստանը չտրամադրի գազ արտոնյալ պայմաններով, հիշեցրեց, որ Ռուսաստանի հետ ռազմական բլոկի մեջ են։

«Ես համարձակվում եմ ասել, հազարամյա պատմությունը ցույց է տվել, որ թեկուզ ուշացած միշտ ռուսի սապոգը մեզ փրկել է թուրքի յաթաղանից։ Բոլոր առումներով մենք պատրաստ չենք ԵՄ մտնելու՝ թե տնտեսության, թե հոգևոր, թե մշակութայի։ Սահմանափակումներն այնտեղ շատ են։ Եկեք մենք մեզ չխաբենք, ԵՄ-ն մեզ այսօր չի սպասում։ Պատուհան դեպի Եվրոպա խաբկանք , ներողություն բառի համար, լկտի սուտ է, նամանավանդ տեսեք, ովքեր են քարոզում, ովքեր են եղել նախկինում, ինչ խմորից հունցած հաց են, ինչ են առաջարկում երկրին։ Անունները դեռ տալ չեմ ուզում»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ