29 04 2024

Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վահե Դավթյան

Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վահե Դավթյան

Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել, ընդգծում է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

«Իշխանությունները ներկայացնում են Ադրբեջանից բնական գազի հնարավոր ներկրումը՝ որպես դիվերսիֆիկացնում:

Մինչդեռ Հայաստանի էներգետիկ համակարգը, հատկապես բնական գազի ներկրման ուղիներն, առավել քան դիվերսիֆիկացված են:

Տարեկան մոտ 2,5 մլրդ խմ սպառող Հայաստան մուտք է գործում երկու գազամուղ՝ «Հյուսիսային գազամուղը»  և «Իրան-Հայաստանը»: Վերջինի  թողունակությունը կազմում է տարեկան 2,3 մլրդ խմ՝ այսինքն՝ մոտ այնքան, ինչքան սպառում ենք: Մինչդեռ այդ գազատարի հզորությունների ընդամենը 20-25%-ն է օգտագործվում:

Ստացվում է՝ մի դիվերսիֆիկացիոն ուղղությունը դեռ լիովին չօգտագործած՝ արդեն երրորդի մասին են խոսում:

Պարզ է, որ խնդիրը ոչ թե դիվերսիֆիկացումն է, այլ Հայաստանի էներգետիկ համակարգի ադրբեջանականացումը: Հակառակ դեպքում միջոցառումներ  կիրանակացվեին՝ ուղղված «Իրան-Հայաստան» գազամուղով ներկրման ծավալների ավելացմանը, ինչը, իր հերթին, թույլ կտար նաև բարտերային գործարքի շրջանակներում ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Իրան»,- գրել է Վահե Դավթյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ