21 03 2024

Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2023-ին գրանցել է ավելի քան 30% աճ



 

Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ)  վարկային պորտֆելը 2023թ-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ  կազմելով 222,6 մլրդ ՀՀ դրամ։ Զգալի աճել է նաև Ամերիաբանկի ՓՄՁ հաճախորդների թվաքանակը՝ վերջին 3 տարում  ավելանալով գրեթե 3 անգամ:

Հաշվետու տարում Ամերիաբանկի հաճախորդների 72%-ը մինչև 10 մլն ՀՀ դրամ վարկավորումը ստացել է օնլայն` business.ameriabank.am հարթակի միջոցով: Նշենք նաև, որ 2023թ-ին ավելացել է նաև նույն հարթակի միջոցով օնլայն գրանցվող հաճախորդների մասնաբաժինը՝ հասնելով 18%-ի նախորդ տարվա 11%-ի համեմատ։

Հիշեցնենք, որ 2018թ-ին Բանկը գործարկել է Ամերիա Բիզնես էկոհամակարգը, որը  գործում է մեկ պատուհանի սկզբունքով՝ առաջարկելով առանց բանկ այցելելու Ամերիաբանկում հաշիվ բացելու, քարտ ստանալու, Օնլայն/Մոբայլ բանկինգ ձեռք բերելու, վարկավորման դիմելու, ինչպես նաև այլ ծառայություններից ու արտոնություններից օգտվելու հնարավորություններ:  

Նշենք, որ այս տարի հարթակի կողմից առաջարկվող ծառայություններին ավելացել են ևս մի քանիսը: Business.ameriabank.am-ի միջոցով արդեն իսկ հնարավոր է ակտիվացնել POS տերմինալ ՀԴՄ սարքի վրա, պատվիրել ու ստանալ շարժական POS տերմինալ, ինչպես նաև ակտիվացնել Ameria PhonePOS ծառայությունը Android սմարթֆոնում։ Բոլոր դեպքերում հնարավոր է հայտը ներկայացնել օնլայն, ակտիվացնել POS տերմինալներ և PhonePOS ծառայությունը միաժամանակ մի քանի հասցեներում և օնլայն հետևել հայտերի ընթացքին։

Բացի այդ, Ամերիաբանկը բիզնեսի համար պարբերաբար իրականացնում է արշավներ՝ առաջարկելով վարկավորման հատուկ պայմաններ։ Այս պահին գործող արշավների մանրամասները՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ