07 03 2024

Ես Լարսի փակման որևէ քաղաքական, տնտեսական պատճառ չեմ տեսնում. Էկոնոմիկայի նախարար



Ես չեմ տեսնում որևէ հիմնավոր և օբյեկտիվ պատճառ, թե ինչու պետք է Լարսը փակվի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կլինի, եթե ռուսները, օրինակ,  մեկ ամսով Լարսի ճանապարհը փակեն, կա՞ դրան այլընտրանք:

«Ես որևէ պատճառ և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ աշխատանքային, չեմ տեսնում»,- նշեց նա:

Դիտարկմանը, որ պատճառ կարող է լինել այն, որ Հայաստանը ռուս սահմանապահներին ուզում է հանել «Զվարթնոց» օդանավակայանից, նա պատասխանեց. «Դուք կարծում եք, որ դա հիմնավոր պատճա՞ռ է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ